Սիրիայի Հոմս քաղաքից զինված ընդդիմադիրների տարհանման պայմանագիրը «հաջողությամբ կատարվում Է»: Այդ մասին մայիսի 8-ին «Ալ Վաթան» լրատվական ծառայությանը հայտնել Է երկրի այդ կենտրոնական նահանգի նահանգապետ Թալյալ ալ Բարազին:

 

«Քաղաքից հեռացել Է 980 մարդ, որոնց մեծամասնությունը զինյալներ են, բայց կան նաեւ խաղաղ քաղաքացիներ՝ կանայք ու երեխաներ»,- նշել Է նա: Նահանգապետի խոսքով՝ իշխանություններին հանձնվելու ցանկություն Է հայտնել 62 խռովարար: «Նրանք եկել Էին զենքով եւ այն հանձնեցին զինծառայողներին»,- ասել Է ալ Բարազին:

 

«Գործողությունն սկսվել Է վաղ առավոտյան եւ շարունակվել մինչեւ մայրամուտ,- ճշտել Է նահանգապետը:- Մարդկանց դուրս Էին բերում խմբերով: Գործարքի պայմանների համաձայն՝ մարդկանց յուրաքանչյուր նոր խումբն ուղարկվում Էր այն բանից հետո, երբ տեղեկություններ Էին ստացվում, որ Հալեպում եւ Լաթաքիայում գերությունից ազատվել են պատանդները: Ընդամենն օրվա ընթացքում զինյալներն այնտեղ ազատ են արձակել 70 մարդու, որոնց մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են»:

 

Ալ Բարազին հայտնել Է, որ մայիսի 8-ին գործողությունը կշարունակվի: Նախատեսվում Է պլանավորված երթուղով Դեր Էլ Կաբիրա (գտնվում Է Հոմսից 20 կիլոմետր հեռավորության վրա) տարհանել եւս 300 մարդու: Նահանգապետը նշել Է Հոմսի ինչպես մուսուլմանական, այնպես Էլ քրիստոնեական համայնքների հոգեւոր առաջնորդների արիությունը, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել համաձայնագիր կատարմանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ավտոբուս (ընդամենն օգտագործվել Է 24 փոխադրամիջոց) ուղեկցում Էին կրոնական գործիչները, որոնք հանդես եկել որպես գործարքի երաշխավորներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: