Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Ալի Աբդ Ալլահ Այուբը մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Լաթաքիայի շրջանի 45-րդ կետի շրջակայքը, որտեղ վերահսկողություն է հաստատել սիրիական բանակը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա ծանոթացել է տիրող իրավիճակի հետ, բար ձր է գնահատել զինվորների կատարած հերոսական քայերը:

 

Լաթաքիայի 45-րդ կետի շրջակայքում տեղի ունեցող բախումների ժամանակ ապրիլի 3-ին սպանվել է «Շամ ալ Իսլամ ճակատի» ղեկավար Աբու Սաֆիա ալ Միսրին:

 

Արյունալի բախումները շարունակվում են Քեսաբի հարավային մուտքի մոտ: «Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ սիրիական օդուժը ռմբակոծում է 45-րդ կետի, Ջաբալ Աքրադ տարածքների ուղղությամբ:

 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: