ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ -ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Նշենք, որ նա զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը։