Սիրիայի Հոմս քաղաքում ապստամբ ուժերի կողմից կազմակերպած զինապահոցի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 120 մարդ. գրում է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով Սիրիայի հարցով մարդու իրավունքների պաշտպանության դիտարանին:
Զինանոցը պայթեցվել էր նախագահ Ասադի ռեժիմին չեզոք տրամադրված Վադի ալ Զահաբ թաղամասում: Ակտիվիստներից մեկը պայթյունի տեսահոլովակը տեղադրել է համացանցում, որտեղ երևում է Հոմսի և շրջակայքի երկնքում տարածվող հրե գունդը: Հոմս նահանգի պաշտոնական ներկայացուցիչը, ով ցանկացել է անհայտ մնալ, գործակալությանը հայտնել է, որ ապստամբների կողմից 10 հրթիռ է հարվածել թաղամասին՝ վնասելով նաև հարևան շրջաններն ու մարզադաշտը: