Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում աղմուկի պատճառով հարևանների վիճաբանության ժամանակ սպանել են հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի, հաղորդում է NTV հեռուստաալիքը։
«Մայրաքաղաքում 5 հոգի, այդ թվում՝ նույն ընտանիքի երկու երեխա, սպանվել են հարևանի կողմից, ում հետ նրանք վիճաբանել են աղմուկի պատճառով», - հաղորդում է հեռուստաալիքը։
«Մեկ ընտանիքից չորս հոգի մահացել է տեղում, մեկը՝ հիվանդանոցում»,- պարզաբանել է հեռուստաալիքը։