Ուկրաինայի արևելքում հակամարտության պատճառով նախորդ տարվա ապրիլի կեսերից մինչև այս տարվա փետրվարի 12-ը մահացել է 5 հազար 617 մարդ' այդ թվում' 63 երեխա: 13 հազար 400 մարդ, այդ թվում' 159 երեխա, վնասվածքներ են ստացել:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերով համակարգողը: Հունվարի 7-ից մինչ փետրվարի 13-ն առկա իրավիճակի մասին զեկույցում նշված է, որ փետրվարի 9-ի դրությամբ' 1 միլիոն 7 հազար 917 մարդ գրանցվել են' որպես ներքին միգրանտներ:
Հակամարտությամբ պայմանավորված' հումանիտար իրավիճակի վատթարացումը առնչվել է 5.2 միլիոն մարդու: