«Աննելի» հակացիկլոնի բերած անոմալ շոգերից թաքնվելու փորձի ժամանակ Գերմանիայի ջրամբարներում առնվազն 12 մարդ է խեղդվել: Եվս մի քանի մարդ համարվում է անհետ կորած. փոխանցում է Deutsche Welle-ը: Շատ մարդիկ տուժել են ջերմային հարվածներից:

 

Որոշ շրջաններում 40 աստիճանի շոգին փոխարինել են ամպրոպն ու փոթորիկը: Երկու մարդ կայծակի հարվածից վնասվածքներ է ստացել: Եղանակային քմահաճույքից առավել տուժել է Արևելյան Գերմանիան. որոշ բնակավայրերի փողոցներ հեղեղվել են տեղատարափ անձրևներով:

 

Օդերևութաբանների տվյալներով՝ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 4-ին Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային հողում` 39.2 աստիճան: