Հնդկաստանում վերջին 2 ամիսվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով ստացած արևային հարվածներից մահացել է ավելի քան 500 մարդ: Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը, Հնդկաստանի ԱԻՆ ծառայությունից տեղեկացրել են, որ ապրիլի 1-ից մինչ օրս շոգ եղանակային պայմանները խլել են 524 մարդու կյանք, իսկ ոչ պաշտոնական վիճակագրական տվյալները հայտնում են 600 մահվան դեպքի մասին:
Մայիսի 27-ին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում գրանցվել է ռեկորդային 42.6 աստիճան C, ինչը 2 աստիճանով նորմայից բարձր է: