Հնդկաստանի հյուսիսի Ութար Փրադեշ և Ութարքհանդ նահանգներում երեք օրում 97 մարդ է մահացել կեղծ ոգելից խմիչքի օգտագործման արդյունքում, տեղեկացնում է IANS գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Իշխանությունների տվյալներով՝ փետրվարի 7-ի երեկոյան մի քանի գյուղերի բնակիչներ հավաքվել են մասնակցելու Հարիդվար շրջանի Բալուփուր գյուղում տեղի ունեցող հուղարկավորությանը, օգտագործել են ոգելից խմիչք, իսկ հաջորդ օրը վատ են զգացել։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մահացածների մասին առաջին հաղորդումներն ստացվել են փետրվարի 8-ին, ինչից հետո սկսվել է միջադեպի հետաքննությունը։
Ոստիկանության գործողության ընթացքում առգրավվել է ավելի քան 10 հազար լիտր անօրինական արտադրված ոգելից խմիչք, ավելի քան 200 մարդ ձերբակալվել է։ Տեղի ունեցածի կապակցությամբ ակցիզային վարչության մի շարք պաշտոնատար անձինք ազատվել են աշխատանքից։