Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն' հունիսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 39-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 28-ը:

 

Բացահայտվել է գողության և խարդախության' 8-ական, յուրացման' 4, ավազակային հարձակման, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 4, գողության 2 և խարդախության 1 դեպք: