Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանա կահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 5 դեպքից' 4-ը: Բացահայտվել է գողության 4 և շորթման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: