Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հոկտեմբերի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը։

 


Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։

 


Բացահայտվել է գողության 9, խարդախության 8, ապօրինի ծառահատման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:

 


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, կողոպուտի և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:

 


Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: