Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 24 պատահարի հետևանքով 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահատվել :

 

 

Մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 20-ը: Բացահայտվել է գողության 9, խարդախության 12, խուլիգանության 2, յուրացման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, գողության 8, խարդախության 3, սպանության փորձի, կողոպուտի և յուրացման 1-ական դեպք: