Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 24 պատահարի հետևանքով 45 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 42 դեպքից բացահայտվել է 21-ը, մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից' 40-ը, խարդախության 15 դեպքից' 14-ը: Խուլիգանության 5 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 9, կողոպուտի 3, մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք։