Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 45 պատահարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 67-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 17-20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 30-ը: Բացահայտվել է գողության 13, խարդախության 11, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:

 

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 6, գողության 5, կողոպուտի, խարդախության, յուրացման և շորթման 1-ական դեպք: