Հոկտեմբերի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 33-ը, խարդախության 18 դեպքից' 17-ը, իսկ խուլիգանության 1 դեպքը բացահայտվել է: Բացահայտվել է գողության 16 դեպք, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 6, գողության 2 և խարդախության 1 դեպք:

 

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 3 մարդ զոհվել է, 35-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: