Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 10 պատահարի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 10-11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձ անագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել 17-ը: Բացահայտվել են գողության 8, խարդախության 4, ավտոմեքենա փախցնելու, մաքսանենգության և խուլիգանության 1-ական դեպքեր: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: