Հայաստանում հունվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 855 դեպք, որից 332 հազար 886-ը'առողջացման, 8 001-ը' մահվան ելքով:
Նույն ժամկետի դրությամբ, կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 3 456 բուժառու, այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 4 875 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք, առողջացել է 133 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 604 հազար 716-ի: