Օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որից 29861-ն' առողջացած, 762-ը' մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 167095 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 394 թեստավորում, որից 342-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Այսպիսով' ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 52 նոր դեպք և 111 առողջացած։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվը 228 է։