Հայաստանում դեկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 157 349 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 586-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 138 669 (+854) մարդ, այս պահին բուժվում է 15 257 (-287):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3423 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2752 (+19), իսկ այլ պատճառներով՝ 671 (+0):
Մեկ օրում մահացել է 19 մարդ: