Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 269 դեպք, որոնցից 211 957-ն' առողջացած, 4411-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4822 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1069112 թեստավորում:

Այսպիսով' երեկ կատարվել է 3901 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 130 նոր դեպք: Ունենք 323 առողջացած և 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1079 է: