Սիրիայի Հալեպ քաղաքում հրթիռակոծումից զոհվածների թիվը հասել է 76-ի, նրանցից 28-ը երեխաներ են:
Կառավարությանը պատկանող ուղղաթիռներից պայթուցիկներով լցված տակառներ են գցել ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող` Հալեպի մի քանի թաղամասերի վրա:
Իսկ Ժնեւում ՄԱԿ-ը դոնորներին կոչ է արել վեց ու կես միլիարդ դոլար տրամադրել երեքամյա այս հակամարտությունից տուժած մոտ ինը միլիոն սիրիացիներին աջակցելու համար: