Իրաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 41 մարդ: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը:
105 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ավելի վաղ նշվել էր, որ զոհերը 29-ն են: Հիշեցնենք, որ տեղի թիմերի հանդիպման ժամանակ մահապարտը ստադիոնում պայթացրել էր իրեն:
Ահաբեկչության իրականացումն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: