Ուկրաինայում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված մարդկանց թիվը հասել է 99-ի: Այդ մասին տեղեկացնում է հանրապետության առողջապահության նախարարության կայքը:

 

«Օպերատիվ տվյալների համաձայն՝ 2013 թվականի նոյեմբերի 30-ից Ուկրաինայի տարածքում զոհվել և մահացել Է 99 մարդ: Ներքին գործերի նախարարության հոսպիտալում այս տարվա մարտի 5-ին մահացել է բուժվողներից մեկը»,- հայտնել է առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 98 զոհվածների մասին:

 

Հաղորդվում է նաև, որ փետրվարի 18-ից շտապ բժշկական օգնության բրիգադներին և Կիևի առողջապահական հաստատություններին բուժօգնության համար դիմել է քաղաքի կենտրոնում բախումների ընթացքում տուժած 1039 մարդ, որոնցից 676-ը հոսպիտալացվել է:

 

«2014 թվականի մարտի 5-ի դրությամբ Կիևի առողջապահական հաստատություններում բուժվում է 210 մարդ»,-հայտնել են գերատեսչությունում: