Աֆղանստանի հյուսիս-արեւելքում ձնահյուսի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 186-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել Էր 124 զոհվածների մասին: Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում Է: Զոհերի թիվը կարող Է աճել:

 

«Այժմ մեզ մոտ գրանցվել Է ձյան ամենամեծ քանակությունը եւ առավել մեծ թվով ձնահյուսերը վերջին 30 տարվա ընթացքում»,-հայտարարել Է Փանջշերի նահանգի նահանգապետ Աբդուլ Ռահման Կաբիրին:

 

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ փետրվարի 25-ին ձնահոսքերի տակ են հայտնվել երկրի հյուսիս-արեւելքի չորս նահանգներ: Հատկապես տուժել Է Փանջշերի նահանգը, որտեղ տարերքը շուրջ հարյուր տուն Է ավերել:

 

Փանջշերն Աֆղանստանի երեսունչորս նահանգներից մեկն Է՝ 144,4 հազար բնակչությամբ: Վարչական կենտրոնը Բազարաք քաղաքն Է: Նահանգում են բազավորված ՆԱՏՕ-ի զորքերի հիմնական ուժերն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: