Աֆղանստանի արեւելյան շրջանում նոյեմբերի 23-ին կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է 57-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հաղորդել Է EFE գործակալությունը:
Ավելի վաղ նշվել Էր 50 մարդու զոհվելու մասին: Բացի այդ, եւս 66 տուժածներ հոսպիտալացվել են:
Աֆղանստանի իշխանությունների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունը տեղի Է ունեցել Պակտիկայի նահանգում վոլեյբոլի մրցաշարի ժամանակ: Դրան մասնակցում Էին այդ նահանգի թիմերը: Մահապարտ ահաբեկիչը մոտեցել Է հանդիսականների բազմությանը եւ գործի դրել պայթուցիկ սարքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: