Մահապարտ ահաբեկչի կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացրած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի և վեց վիրավորի մասին:

 

Ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն Քաբուլի այն թաղամասում, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի շտաբ-կենտրոնը, Միացյալ Նահանգների դեսպանատունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ Աֆղանստանում 2017 թվականին մահացել էր գրեթե 3,5 հազար քաղաքացիական անձ, իսկ վիրավորվել էին ավելի քան 7 հազարը: