Ֆիլիպիններում «Վամկո» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Նշվում է, որ ևս 21 մարդ տուժել է, 12-ն անհետ կորած է համարվում:
Թայֆունը վնասել է 25 հազար տուն, գյուղատնտեսությանը հասցված վնասի չափը կազմում է մոտ 25 միլիոն դոլար:
Ֆիլիպինների համար «Վամկո» թայֆունը այս տարվա ընթացքում 21-րդ թայֆունն է: