Եմենի մայրաքաղաքի երկու մզկիթներում երեք հզոր պայթյուններ են որոտացել: Այս պահի դրությամբ հայտնի է 55 զոհերի մասին, վիրավորվել են տասնյակ մարդիկ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

 

 

Առաջին պայթյունը տեղի է ունեցել Սանաի հարավում գտնվող մզկիթում, մյուսը որոտացել է դարպասների մոտ, այն բանից հետո, երբ այցելուները սկսել են դուրս փախչել մզկիթից: Հարձակումներն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:

 

 

Երրորդ պայթյունը տեղի է ունեցել Սանաի հյուսիսում գտնվող մզկիթում:

SkyNews Arabiya-ի փոխանցմամբ' զոհերի թվում եղել է նաև ապստամբների հոգևոր առաջնորդը: Զոհերի մեծ թիվը պայմանավորրված է նրանով, որ մարդիկ հավաքվել էին ուրբաթօրյա աղոթքին:

 

 

Բացի այդ, պայթյունը տեղի է ունեցել նաև Եմենի մեկ այլ քաղքի մզկիթում' Սաադայում: Al Arabiya-ն հաղորդում է տասնյակ զոհերի մասին: Արտակարգ դրության մանրամասները դեռ հայտնի չեն: