Աֆղանստանի հյուսիս - արեւելքում ձնահյուսերի հետեւանքով զոհվածների թիվը վերջին օրերին կազմել Է 216: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 27-ին հաղորդել Է Սինհուա գործակալությունը:

 

Փետրվարի 25-ին ձնահյուսերն պատուհասել են երկրի հյուսիս - արեւելքի չորս նահանգներ: Ամենից ավելի տուժել Է Փանջշերի նահանգը, որտեղ տարերքն ավերել Է շուրջ 100 տուն: Ավելի վաղ հաղորդվել Էր ավելի քան 200 մարդու զոհվելու մասին, ստույգ տվյալներ չեն բերվել:

 

«Այսօրվա դրությամբ առկա տվյալները հավաստում են 216 մարդու, ներառյալ կանաց եւ երեխաների մահը»,- հաղորդել Է Հնդկաստանի Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ղեկավար Դիմա Քակարան՝ հավելելով, որ եւս 27 մարդ վիրավորվել Է:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս պահին շարունակվում Է որոնողական-փրկարարական գործողությունը: Ինչպես հայտնել Է Քակարան, ձնահյուսերից տուժած շրջաններին մարդասիրական օգնություն Է ցույց տրվում: