Չելյաբինսի մարզի լճում վեց մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ շրջվել Է նավակը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են տարածաշրջանի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ հաղորդվել Էր չորս չորս զոհվածների մասին:
«Մեր տվյալներով՝ վեց խեղդվածներին եւ մեկ հոգու տակավին փնտրում են»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ չորս երեխաներով եւ մեկ չափահասով մակույկը , որը հուլիսի 2-ի երեկոյան շրջվել Է Չելյաբինսկի մարզի Մաքսիմ ջրամբարում, եղել Է գերբեռնված: ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ ջրամբարի խորությունը 1,5-ից մինչեւ 6 մետր Է: