Հարավկորեական «Սեւոլ» լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը 293-ի է հասել այն բանից հետո, երբ լույս հունիսի 24-ի գիշերը հայտնաբերել են եւս մեկ զոհվածի մարմին: Այդ մասին հայտնել է հանրապետության կառավարության՝ Չինդո կղզում գործող օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:

 

Աղջկա մարմինը ջրասուզակները դուրս են բերել խորտակված նավի չորրորդ տախտակամածի կենտրոնական միջանցքը հետազոտելու ժամանակ:

 

Դատելով հագուստից, որը ճանաչվել Է զոհվածի ընտանիքի կողմից, նա Դանվոնի (Անսան քաղաքում) դպրոցի ավագ դասարանի աշակերտուհի Է՝ Յուն ազգանունով: Աղետի հետեւանքների վերացման հարցերով զբաղվող շտաբում նշել են, որ զոհվածի ինքնությունը ստույգ պարզելու համար պլանավորվում Է անցկացնել ԴՆԹ-ի թեսթ: Այսպիսով, ներկայում հաստատված Է լաստանավի 293 ուղեւորների զոհվելը, անհայտ կորած Է համարվում 11 մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: