Հարավային Կորեայում խորտակված «Սեւոլ» լաստանավում որոնողա-փրկարարական գործողությունների ընթացքում ջրից դուրս են բերվել եւս տասը զոհվածների մարմիններ: Այսպիսով, ինչպես տեղեկացնում Է կառավարության՝ Չինդո կղզում գործող օպերատիվ շտաբին, զոհվածների թիվը հասել Է 203-ի, եւս 99 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ անհայտ կորած են համարվում:
«Հիմնական ջանքերը մենք կենտրոնացրել ենք չորրորդ տախտակամածի աջ նավակողի երկայնքով կատարվող որոնումների վրա, սակայն հաջողություն չունեցանք, քանի որ նավը հենց աջ կողով Է կպած ծովի հատակին»,-նշել Է շտաբի ներկայացուցիչը:
Ընդջրյա աշխատանքների անցկացմանը նաեւ խոչընդոտել են եղանակային վատ պայմանները եւ տարվա այս շրջանում ուժեղ սեզոնային մակընթացային հոսանքները:
Ապրիլի 29-ին Պուսան նավահանգստից օգնություն ցուցաբերելու համար աղետի վայր Է ժամանել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Safeguard փրկարար նավը:
Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն ներողություն է խնդրել «Սեւոլ» մարդատար լաստանավի խորտակումից հետո իշխանությունների գործողությունների համար: Նրա խոսքով՝ կառավարությունը չկարողացավ կանխել ողբերգությունը եւ արդյունավետ աշխատանք կազմակերպել փրկարար գործողության առաջին օրերին: «Չգիտեմ՝ ինչպես ներում հայցեմ ողբերգությունը կանխել եւ արդյունավետ աշխատանք կազմակերպել չկարողանալու համար: Ես ներողություն եմ խնդրում ժողովրդից, ինձ համար դժվար է, երբ այսքան թանկ կյանքեր են կորսվել»,- ասել է նախագահը նախարարներÕ « կաբինետին հղած ուղերձում:
Հարավային Կորեայի իշխանությունները քննադատության են ենթարկվել լաստանավի խորտակման համար: Ապրիլի 27-ին երկրի վարչապետ Չոն Հոն Վոնը, ընդունելով աղետից հետո կառավարության աշխատանքում տեղ գտած սխալները, հրաժարական է տվել:
«Սեւոլ» մարդատար լաստանավը, որի վրա եղել է 476 մարդ, ներառյալ մեծ թվով դպրոցականներ, խորտակվել է ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավ-արեւմտյան ափի մոտ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: