Հարավկորեական «Սեւոլ» լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 64-ի: Այդ մասին հայտնել են առափնյա պահպանության շտաբում անհայտ կորածների որոնումների վերսկսումից հետո: Գործնականում այլեւս չկան հույսեր, որ մինչ այժմ չգտնված 302 ուղեւորներից ու անձնակազմի անդամներից որեւէ մեկին կհաջողվի ողջ գտնել: Փրկվել է 174 մարդ, ներառյալ նավապետը եւ անձնակազմի հիմնական մաս:

 

Որոնողա-փրկարարական գործողությանը մասնակցում է 212 նավ ու կատեր, այդ թվում՝ առափնյա պահպանության ծառայության 90 նավ, երկրի ռազմածովային ուժերի 32 նավ, 34 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ինչպես նաեւ 556 փրկարար:

 

Գիշերվա ընթացքում խորտակված լաստանավ է մտցվել հեռակառավարվող ստորջրյա ռոբոտ: Այժմ դրա օգնությամբ կատարվում է ներքին հարկաբաժինների հետազոտում:

 

«Սեւոլ» մարդատար լաստանավը կատարում էր Ինչհոն նավահանգստ-Չեջուդո կղզի ուղերթը:

 

Լաստանավում եղել են 475 ուղեւոր եւ անձնակազմի անդամները: Նրանցից 325-ը հարավկորեական Անսան քաղաքի դպրոցներից մեկի աշակերտներ էին: Մինչ այժմ հաջողվել է փրկել 174 մարդու:

 

Անհայտ կորածների ընտանիքների անդամները, ովքեր դժգոհ են որոնողա-փրկարարական գործողության, իրենց կարծիքով, դանդաղ ընթացքից, գործադուլ են սկսել Չինդո կղզում, որը գտնվում է նավաբեկության վայրի մերձակայքում: Ինչպես տեղեկացրել է Ռյոնհապ գործակալությունը, նրանցից ոմանք փորձել են բողոքի երթ կազմակերպել Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի՝ Սեուլում գտնվող պաշտոնական նստավայրի առջեւ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: