Խորտակված «Սեւոլ» լասնանավի երրորդ եւ չորրորդ տախտակամածների վրա կատարված որոնողական աշխատանքների ընթացքում ջրասուզակները հայտնաբերել են եւս երեք մարդու մարմին, ներառյալ անձնակազմի անդամ Յան Դե Հոնին: Արդյունքում՝ ողբերգության զոհերի հաստատված թիվը հասել Է 284-ի, եւս 20 մարդ համարվում Է անհայտ կորած: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են կառավարության՝ Չինդո կղզում գործող օպերատիվ շտաբի ներկայացուցիչները:

 

Շուրջօրյա հերթափոխային աշխատանքից կուտակված հոգնածության, քեսոնյան հիվանդության եւ վնասվածքների հետեւանքով 13 քաղաքացիական ջրասուզակներ, որոնց վրա Էր ընկած հիմնական ծանրաբեռնվածությունը, ժամանակավորապես դադարեցրել են որոնումները խորտակված նավի շրջանում: Նրանց հետ միասին աղետի վայրից մեկնել Է նաեւ այն նավերից մեկը, որոնցից նրանք սուզվում Էին ջրի տակ:

 

Ընդամենը որոնողական աշխատանքներին մասնակցում Է շուրջ 120 ջրասուզակ, որոնք պատկանում են Ծովային ոստիկանության ազգային գործակալությանը, ռազմածովային ուժերին եւ մասնավոր ֆիրմաներին:

 

«Մի քանի օրվա ընթացքում փոխարինման կգա նոր նավ, իսկ հոգնած ջրասուզակները երկու-երեք օր հետո կվերադառնան իրենց պարտականությունների կատարմանը»,-հայտնել Է շտաբի ներկայացուցիչը:

 

Նախօրյակին ոչ կանխամտածված սպանության մեղադրանքներ են առաջադրվել խորտակված «Սեւոլ» լաստանավի անձնակազմի չորս անդամների, ՝ ներառյալ նավապետին: Դատախազներն այդ որոշումն են ընդունել նավապետի, նրա երկու օգնականների, ինչպես նաեւ գլխավոր ինժեների նկատմամբ՝ խորտակվող լաստանավից հարյուրավոր ուղեւորների տարհանումից հրաժարվելու համար:

 

Ինչհոն նավահանգստից Չեջուդո կղզի մեկնող «Սեւոլ» լաստանավը՝ 6 հազար 825 տոննա ջրատարողությամբ, ջրասույզ Է եղել ապրիլի 16-ին Կորեական թերակղզու հարավարեւմտյան վերջավորության մոտ: Նավում եղել են 476 ուղեւոր եւ անձնակազմի անդամ, ընդ որում նրանց մեծ մասը Անսան քաղաքի դպրոցներից մեկի բարձրդասարանցիներ Էին: Նավաբեկությունից հաջողվել Է փրկվել 172 մարդու:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ լաստանավի անձնակազմի երեք անդամներ հետմահու արժանացել են Կորեայի Հանրապետության հերոսի կոչման: Այդ բարձր պարգեւը նրանք վաստակել են նրանով, որ քաջություն են ցուցաբերել եւ զոհաբերել իրենց խորտակվող նավի ուղեւորներին փրկելու համար: ՀԿ-ի հերոսներ են դարձել 22-ամյա Պակ Չի Յոնը, 28-ամյա Չոն Հյոն Սոնը եւ նրա 28-ամյա փեսացուն՝ Կիմ Գի Ունը, որը ժամանակավոր աշխատանքի Էր տեղավորվել լաստանավում, որպեսզի հարսնացուի կողքին լիներ:

 

«Այդ մարդիկ հերոսական արարք են կատարել՝ նավի վրա մնալով մինչեւ վերջին հնարավորությունը, որպեսզի փրկեն ուղեւորներին»,-նշել Է Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցիչը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: