Բանգլադեշում լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 65-ի եւ կշարունակի աճել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily star թերթին, փետրվարի 23-ին այս մասին լրագրողներին հայտնել Է Մանիգանջի օկրուգի ոստիկանության ներկայացուցիչ Ռաքիբուզ Զամանը:

 

Ոստիկանի տվյալներով՝ 65 մարմին Է հանվել ափ: Նրանցից շուրջ 30-ը, այդ թվում 8 երեխաներ, արդեն ճանաչվել են եւ հանձնվել հարազատներին: Նախնական գնահատումներով՝ «Մուստաֆա» երկտախտակամած լաստանավում եղել Է 200 ուղեւոր, դրա հարկաբաժինների մահացու ծուղակում կարող Էր հայտնվել մոտավորապես 90 – 100 մարդ: Առնվազն 41 ուղեւոր համարվում Է անհայտ կորած, փրկվել Է 60 հոգի:

 

Լուսաբացին ողբերգության վայրին Է մոտեցել Է «Ռուստամ» նավը՝ հանդերձված հատուկ տեխնիկայով, այդ թվում՝ Էլեկտրական ամբարձիչ-կարապիկներով, որը ջրասույզ եղած լաստանավը քարշակել Է ափին ավելի մոտ: Ներկայում կատարվում Է բոլոր նավախցերի ստուգում: Իշխանությունները նշում են, որ առայժմ գործնականում հնարավոր չԷ ստույգ տվյալներ հայտնել զոհվածների եւ անհայտ կորածների մասին, քանի որ լաստանավի սեփականատերը տոմսերի վաճառքի գրանցում չի կատարել:

 

«Մուստաֆա» լաստանավը ջրասույզ Է եղել փետրվարի 22-ին Փադմա գետում՝ մայրաքաղաք Դաքայից 70 կիլոմետր հեռավորության վրա, բեռնատար նավի հետ բախման հետեւանքով: «Նարգիզ-1» բեռնատարը, որի հետ բախումը դարձել Է մարդատար նավի խորտակման պատճառ, կալանված Է: Դրա նավապետը եւ անձնակազմի երկու անդամները կալանավորված են նավի կառավարման կանոնների խախտման մեղադրանքով, ինչը հանգեցրել Է մարդկանց մահվան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: