Չիլիի հյուսիսում մոլեգնող հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 23-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հարավամերիկյան հանրապետության Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը:

 

Ըստ վերջին տեղեկատվության՝ անհայտ կորածների թվաքանակը շարունակում է աճել եւ ներկայում հասել է 57-ի: Ուստի բացառված չէ, որ արդեն երկրորդ շաբաթը Չիլիում մոլեգնող հեղեղումների զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելանալ:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղը խոշորագույնն Է դարձել վերջին 80 տարվա ընթացքում՝ հանգեցնելով գետերի վարարումների եւ բազմաթիվ բնակավայրերի հեղեղման: Ամենից ավելի տուժել են Անտոֆագաստա, Ատակամա եւ Կոկիմբո մարզերը:

 

Դպրոցներում չեղյալ են հայտարարվել պարապմունքները, իսկ քաղաքներում պարետային ժամ է գործում: Տեղական իշխանություններն օգնություն են ցուցաբերում տարերային աղետից տուժածներին:

 

Լուսանկարը' EPA