Դեկտեմբերի վերջից Անգլիայի հարավարեւմտյան շատ շրջաններ եւ Ուելսը պատուհասած հեղեղումների զոհ Է դարձել վեց մարդ: Այդ մասին հաղորդել են թագավորության արտակարգ իրավիճակների ծառայությունները:
Նրանց տվյալների համաձայն՝ մարդիկ զոհվել են, մասնավորապես, վատ տեսանելիության պայմաններում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից: Օդերեւութաբանների տվյալներով՝ մի շարք շրջաններում քամու պոռթկումներն այժմ հասնում են ժամում 130 կիլոմետրի:
Վարչապետ Դեւիդ Քեմերոնը բրիտանացիներին նախազգուշացրել Էր, որ նրանք «պետք Է պատրաստ լինեն եղանակի հետագա վատթարացմանը»: «Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անում Է տարերքի հասցրած հետեւանքները վերացնելու համար»,- հավաստացրել Է կաբինետի ղեկավարը:
Ներկայում, ինչպես հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Միացյալ Թագավորության ավելի քան 300 շրջաններում հեղեղումների սպառնալիք Է հայտարարված: Անգլիայի հարավ-արեւմուտքում եւ Ուելսում ահա արդեն մեկ ամիս Է՝ ողողված են մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր տարածքներ: Բրիտանացի օդերեւութաբանները չեն բացառում, որ մինչեւ փետրվարի 17-ի երեկո կգրանցվեն եւս 40 միլիմետր տեղումներ:
Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ բրիտանական կառավարությունն ավելի վաղ որոշում Էր ընդունել հեղեղումների դեմ պայքարելու համար օգտագործել բանակը: Ջրածածկ շրջանում տեղաբաշխվել են 3 հազար զինծառայողներ, ուղարկվել Է հատուկ տեխնիկա: