Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների և փլուզումների պատճառով զոհվածների թիվը հասել է 49-ի, ևս 11 մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Հուլիսի 6-ին ժամը 22:00-ի տվյալներով (Երևանի ժամանակով 17:00) բժիշկները հաստատել են 49 մարդու մահ, ևս մեկ մարդու մոտ բացակայում են կյանքի նշանները, բայց նրա մահը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Եւս 11 մարդ համարվում է անհետ կորած: Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը, ըստ հինգբալանոց սանդղակի, վտանգավորության առավել բարձր մակարդակ է հայտարարել Ճապոնիայի հարավ-արևմուտքի մի շարք պրեֆեկտուրաների համար՝ կապված հորդառատ անձրեևների և դրանցով պայմանավորված հեղեղումների հետ:
Հեռուստաալիքների եթերում հաղորդավարները մարդկանց կոչ են անում անհապաղ տարհանվել ժամանակավոր բնակության մոտակա կետ, իսկ եթե դա հնարավոր չէ, բարձրանալ շենքերի վերին հարկեր կամ տանիքներ: Երկրի օդերևութաբանական գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ աղետի գոտիներում դիտվում են «հզորությամբ աննախընթաց տեղատարափներ: Ճապոնիայի հարավ-արևմուտքի առանձին շրջաններում գրանցվել են մինչև 800 միլիմետր տեղումներ՝ հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: