Լեհաստանում վերջին մեկ օրվա ընթացքում երկու մարդ է մահացել ցրտահարությունից, զոհերի ընդհանուր թիվը 2016 թվականի նոյեմբերի 1-ից հասել է 85-ի: Այդ մասին հունվարի 17-ին հայտնել է անվտանգության կառավարական կենտրոնը:
«Միայն երեկ ցրտահարությունից երկու մարդ է մահացել Նիժնեսիլեզի եւ Լոձի վոյեւոդություններում: Նոյեմբերի սկզբից մահացել է արդեն 85 մարդ»,-պատմել է կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Ադամկեւիչը, որի խոսքը մեջբերում է PAP գործակալությունը:
Լեհաստանում խիստ ցրտել է հունվարի առաջին կեսին, հատկապես ցածր ջերմաստիճաններ են դիտվել Մալոպոլյան վոյեւոդությունում, որտեղ գիշերը ջերմաչափերի սյուներն իջել են մինչեւ ըստ Ցելսիուսի մինուս 37 աստիճան: Երկրի ջերմաստիճանային ռեկորդը՝ մինուս 41 աստիճան, գրանցվել է 1940 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 14.00