33 մարդ Է զոհվել Սերբիայի հեղեղումների գոտում: Այդ մասին մայիսի 23-ին Բելգրադում հայտնել Է երկրի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը՝ ելույթ ունենալով արտակարգ իրավիճակների շտաբի նիստում:

 

Երկու օր առաջ Սերբիայի իշխանությունները հայտնել Էին բնական աղետի գոտում 27 զոհվածների մասին:

 

Շտաբը երկրի իրադրության բարելավման կապակցությամբ կառավարությանն առաջարկել Է հանել արտակարգ դրության ռեժիմը, որն ամբողջ Սերբիայի տարածքում գործում Է անցած շաբաթվա վերջից, եւ այն պահպանել միայն երկու քաղաքներում եւ 17 մունիցիպալիտետներում: Ենթադրվում Է, որ համապատասխան որոշումը կառավարությունը կընդունի օրվա ընթացքում ավելի ուշ:

 

Մինչ այժմ Սերբիայում տարհանվել Է շուրջ 32 հազար մարդ, ջրասույզ Է եղել ավելի քան երկու հազար օբյեկտ, վնասվել կամ ոչնչացվել Է ավելի քան 3 հազար կիլոմետր ավտոճանապարհ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: