Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել Է 49-ի: Մարտի 15-ին հայտնել Է Նոր Զելանդիայի ոստիկանության կոմիսար Մայք Բուշը: «Այդ հրեշավոր իրադարձության հետեւանքով զոհված մարդկանց թիվը 49 Է»,-հայտարարել Է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվում Էր NZ Herald թերթի կայքում: Ոստիկանության կոմիսար խոսքով՝ 41 մարդ սպանվել Է Ալ Նուր մզկիթում, եւս յոթը՝ Լինվուդ մզկիթում:
Նա նաեւ հայտնել Է, որ տուժածներց մեկը մահացել Է հիվանդանոցում: Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել Է, որ մզկիթներում հրաձգության հետ կապված երկու միջադեպն Էլ ահաբեկչական գործողություն են: «Այժմ միանգամայն պարզ Է, որ այդ հարձակումները կարելի Է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել Է նա: Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել Է չորս մարդ՝ երեք տղամարդ եւ մեկ կին: Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում Է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը:
Պատահարից առաջ նա գրել Է 37-Էջանոց հռչակագիր, որում բացատրել Է, թե ով Է ինքը եւ ինչու Է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Նոր Զելանդիայի ոստիկանությունը դիմել Է երկրում բոլոր մզկիթների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու խնդրանքով: Զինված մարդիկ հարեւանությամբ գտնվող Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներ են մտել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 13:45-ին (Երեւանի ժամանակով 05:46-ին) ցերեկային աղոթքից անմիջապես հետո եւ փակել դռները: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել Է մոտավորապես 200 եւ 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել: Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չԷր դրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: