ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում մարտի 22-ին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների՝ ավելացել Է մինչեւ 24: Այդ մասին մարտի լույս 26-ի գիշերը հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի փրկարարներին:

 

Ավելի վաղ հաղորդվել Էր ողբերգության 14 զոհերի մասին, առնվազն 176 մարդ համարվում Էր անհայտ կորած:

 

Ինչպես հայտնել Է Սնոհոմիշի օկրուգի հրշեջ պահպանության պետ Թրեւիս Հոթսը, որոնողական-փրկարարական գործողության երրորդ օրը հաջողվել Է հողի շերտի եւ շենքերի բեկորների տակից հանել երկու հոգու դիակ, պարզվել Է եւս ութ զոհվածների մարմինների գտնվելու տեղը: «Դժբախտաբար, մենք կյանքի ոչ մի նշան չենք գտել»,- ասելԷ Հոթսը:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի ախագահ Բարաք Օբաման արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել Վաշինգտոնի նահանգում: Հրամանագիրն արտակարգ իրավիճակների FEMA համերկրային գործակալությանն ընձեռում Է փրկարարական աշխատանքները համակարգելու եւ տուժած շրջանի բնակիչներին օգնելու լիազորություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: