Առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 30-ը՝ վիրավորվել հունիսի 2-ին Թեհրանում մոլեգնած ռեկորդային ուժի ավազամրրիկի հետևանքով, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհվածների մասին:

 

Փոթորիկն Իրանի մայրաքաղաքում մոլեգնել է անսպասելի' տեղական ժամանակով ժամը մոտավորապես 17.30-ին (Երևանի ժամանակով ժամը 17.00-ին): Թեհրանի փողոցներում տապալվել են շատ ծառեր, վնասվել են շենքեր և էլեկտրահաղորդման գծեր: Տարերքին ուղեկցող քամու արագությունն, ըստ Իրանի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ կազմել է ժամում 120 կիլոմետր:

 

Ավազամրրիկի պատճառով «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել մի քանի չվերթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: