Յոթանասունմեկ մարդ Է զոհվել, 124-ը՝ վիրավորվել Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի ավտոկայարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Սրանք են երկրի իրավապահ մարմինների վերջին տվյալները, որոնք մեջբերել Է France-Presse գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր քսան զոհվածների մասին:

 

Ինչպես նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, պայթյունը տեղի Է ունեցել օրվա ամենալարված ժամին, դրանով Է բացատրվում զոհերի մեծ քանակը:

 

Սկսվել Է արտակարգ պատահարի հետաքննությունը: Փորձագետները հակված են ահաբեկչական գործողությունը կապել «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման գործունեության հետ, որը ձգտում Է իսլամիստական պետություն ստեղծել Նիգերիայի տարածքում:

 

Խմբավորման գործունեության հետեւանքով միայն անցած հանգստյան օրերին Նիգերիայում զոհվել Է շուրջ 200 մարդ: Այսպես, «Ֆրանսպրես»-ի տվյալներով՝ մի քանի տասնյակ մարդ Է զոհվել Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող բնակավայրերի վրա «Բոկո հարամի» զինյալների հարձակման հետեւանքով: Նրանք պայթուցիկ սարքեր են գործի դրել Բոռնոյի նահանգի մի քանի բնակավայրերում, ինչպես նաեւ կրակ են բացել տեղի բնակիչների վրա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: