Չինաստանի Տյանցզին քաղաքի պահեստում օգոստոսի 12-ին տեղի ունեցած հուժկու պայթյուններիի զոհերի թիվը հասել է 150-ի, ևս 23 մարդ համարվում է անհետ կորած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նշված է փրկարարական աշխատանքներն իրականացնող գործակալության տարածած հաշվետվության մեջ: Հաղորդագրության համաձայն, բոլոր զոհերի դ իակները ճանաչվել են հարազատների կողմից: Տեղի իշխանությունների ունեցած տեղեկատվություններով, պատահարի հետևանքով զոհվածներից 92-ը հրշեջներ են, 10-ը' ոստիկաններ: Անհետ կորածների թվում կան 12 հրշեջներ, մեկ ոստիկան և 10 այլ անձիք:
Աղետի հետևանքով մոտ 800 մարդ է վիրավորվել, տուժածներից 367-ը շարունակում են բուժվել հիվանդանոցներում, նրանցից 20-ի վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Բուժումն ստանալուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 431 քաղաքացի:
Պայթյունները տեղի են ունեցել օգոստոսի 12-ին քաղաքի նավահանգստից ոչ հեռու գտնվող արդյունաբերական գոտու վտանգավոր քիմիական նյութերի պահեստում: