Շանդուն նահանգի Ցինդաո նավահանգստային քաղաքում նավթատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 44-ի, եւս 166 մարդ տուժել են: Այդ մասին այսօր հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Արտակագ պատահարը տեղի էր ունեցել ուրբաթ օրը' տեղի ժամանակով առավոտյան 10:30-ին, ՉԺՀ-ի խոշոր նավթաքիմիական Sinopec ընկերությանը պատկանող խողովակատարի վերանորոգման ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այժմ դեպքի վայրը շրջափակված է պատնեշներով' նավթի դեպի ծով արտահոսքը կանխելու համար: Նոր արտահոսքեր չեն նկատվել, հրշեջներին հաջողվել է մարել կրակը: