Չինաստանում 2019-nCoV վիրուսից հիվանդացածների թիվն աճել է մինչեւ 17 205, մահվան դեպքերի քանակը հասել է 361-ի: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի՝ փետրվարի 3-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Փետրվարի 3-ի 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 2-ի 20:00-ի) դրությամբ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 17 205-ի, 2 296 մարդու վիճակը գնահատվում է՝ ծանր, 475 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից, մահաբեր վախճանների քանակը հասել է 361-ի: Ընդհանուր առմամբ արձանագրվել է հիվանդության 21 558 ենթադրյալ դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես հետեւում է գերատեսչության հայտարարությունից, միայն փետրվարի 2-ին Չինաստանում հաստատվել է հիվանդանալու 2 829 նոր դեպք եւ մահվան 57 դեպք: Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդանալու հաստատված դեպքերի քանակն գերազանցել է 150-ը, ինչի մասին փետրվարի 3-ին հայտնել է «Վանի» լրատվական պորտալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: