Դոնեցկի Ա. Ֆ. Զասյադկոյի անվան ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի: Այդ մասին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ենրկայացուցիչ Յուլիանա Բեդիլոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«32 հանքագործներից, որոնք երկար ժամանակ գտնվում Էին Ա. Ֆ. Զասյադկոյի անվան ածխահորում, մահացած են գտել 31-ին: Այսպիսով, պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի: ԱԻՆ-ի ծառայությունների ուժերով ևս մեկ հանքագործի որոնումները շարունակվում են»,- նրա խոսքը մեջբերել է Դոնեցկի նորությունների գործակալությունը:

 

Զասյադկոյի անվան հանքում պայթյուն է տեղի ունեցել մարտի լույս 4-ի գիշերը: Դոնեցկի քաղաքապետարանի տվյալներով՝ միջադեպի պահին ածխահանքում եղել է 230 մարդ: