Հնդկաստանում H1N1 խոզագրիպի զոհերի թիվը հասել Է 1075-ի, փետրվարի 28-ի տվյալներով՝ գրիպի այդ տեսակով հիվանդացել Է 19 հազար 972 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NDTV-ին: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ տարեսկզբից հիվանդությունը 841 մարդու կյանք Է խլել:
H1N1 վիրուսի առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Ռաջասթանի եւ Հուջարաթի նահանգներում: Մեծ թվով հիվանդացածներ են գրանցվել նաեւ հարեւան Մահարաշտրայի եւ Մադյա-Փրադեշի նահանգներում, ինչպես նաեւ հարավ-արեւելքի Թելանգանում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Հնդկաստանի առողջապահության նախարար Ջագաթ Փրակաշ Նադան հայտնել Է, որ հիվանդանալու բոլոր դեպքերը կապված են A գրիպի վիրուսի ենթատեսակի հետ, նույն այն վիրուսի , որը խոզագրիպի համաճարակ Էր առաջացրել 2009-2010 թվականներին, ընդ որում վիրուսի մուտացիա չի հայտնաբերվել: